Նախագծի մասին

Հետազոտությունը նվիրված է ազգային ինքնության և պատմական հիշողության ձևավորման խորհրդանշական և մեկնաբանական մեխանիզմների վերլուծությանը: Կոլեկտիվն առաջարկում է պատմական հիշողությունը դիտարկել որպես կարևոր սոցիալական տեղեկատվության պահպանման, վերամշակման և փոխանցման հատուկ մեխանիզմ: Ենթադրվում է, որ ազգային ինքնության բաղադրատարրերն ու գործոնները կարող են գործառնել միայն ձեռք բերելով իմաստ ու խորհրդանշական նշանակալիություն և կազմելով միասնական դիսկուրս, որն ի զորու է բացատրել՝ ի՞նչ է տվյալ ազգը, ո՞րն է նրա առաքելությունը, ինչպիսի՞ն են նրա համադրող ու միաբերող իր պատկերացումները անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Հետազոտության նորույթը

Նախագծի գիտական նորույթը պատմական հիշողության հասկացման և նկարագրության սկզբունքային նոր մոտեցումն է՝ դիտարկելով այն ոչ որպես փաստաթղթերի ու նարատիվների (պատումների, իմաստապատումների) արխիվ, այլ որպես դինամիկ տեղեկատվական-հաղորդակցական գործընթաց

Մեր մոտեցումը

Հետազոտության ծրագրում նախատեսվում է իրականացնել առաջնային նարատիվներում պատմական իրադարձությունների առկայացման /ակտուալիզացիա/ եղանակների ուսումնասիրություն: Կատարվելու է հայկական  էպոսում, պատմագրության հուշարձաններում և  քաղաքական խոսույթում «ազգ», «հերոս», մենք-նրանք, թշմամի,  «ժամանակ», «պատմություն», «հավաստիություն» մետակոնցեպտների տեսական ու կիռարական վերլուծություն:

Նախագծի նորությունները

Գիտական խմբի ղեկավար Ս. Զոլյանը ներկայացրել է «Մովսես Խորենացու «Պատմության» ներքին համատեքստը» զեկույցը

Զեկույցի շրջանակներում խմբի ղեկավար Ս. Զոլյանը ներկայացրել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» պատմական և տեքստային վերլուծությունը: Ելույթի շրջանակներում քննարկվեցին Խորենացու աշխատության առանձնահատկությունները պատմական իրադարձությունների հիշատակման և առասպելականացման փորձի ներքո:

Ազգագրագետ Լևոն Աբրահամյանը պատմել է «Միասնության շուրջպարի» որպես նոր տոնակատարության ստեղծման փորձի մասին

Փետրվարի 14-ին կլոր սեղան-քննարկման շրջանակներում կազմակերպվել է գիտական ծրագրի շրջանակներում առաջին դասախոսությունը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը ներկայացրեց «Պար …