Միքայել Զոլյանը ներկայացրել է զեկույց Y-Conference: SPACES գիտաժողովի շրջանակներում

«Y-Conference: SPACES» երկրորդ ամենամյա գիտաժողովի շրջանակներում, որն անցկացվեց 2026 թվականի մայիսի 22-ից 24-ը Երևանում, Մ. Զոլյանի կողմից ներկայացվեց «Between National Pride and Soviet Nostalgia: Ararat-73 as a Space of Memory» խորագրով հետազոտությունը։ Զեկույցը հնչեց «Ibis» հյուրանոցի հարթակում՝ Միջազգային կրթության երևանյան կենտրոնի (YCIE) կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում։
Ելույթը նվիրված էր լեգենդար «Արարատ-73» ֆուտբոլային թիմի ֆենոմենին և հավաքական հիշողության մեջ դրա զբաղեցրած տեղին։ Հեղինակի ուշադրության կենտրոնում էր հայկական ազգային ինքնության և ուշ խորհրդային դարաշրջանի հանդեպ նոստալգիայի բարդ կառուցվածքը։ Հետազոտությունը ցույց տվեց, թե ինչպես են անցյալի ֆուտբոլային հաղթանակները վերածվել հիշողության յուրօրինակ տարածքի, որտեղ ազգային հպարտության խորհրդանիշները համագոյակցում են այսպես կոչված «ծիրանային սոցիալիզմի» տարրերի հետ։