2022 թ. հոկտեմբերի 12-ին ՀՌՀ-ում մեկնարկեց «Կայսրությունների սահմանները. ինքնությունները համաշխարհային համակարգերի սահմաններին» միջազգային համաժողովը։ Գիտաժողովը կազմակերպել էին Ռուս-հայկական համալսարանը, Պատմության դպրոցը, Կորկի համալսարանական քոլեջը (Իռլանդիա), ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտը։
Համաժողովի մասնակիցները քննարկեցին աշխարհ-կայսրությունների սահմաններում գտնվող անհատների և ամբողջ ժողովուրդների ու ազգերի ինքնության հարցեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով եկեղեցու և գրչության դերին սահմանամերձ երկրներում ինքնության պահպանման գործում։