Փետրվարի 14-ի Հայ-Ռուսական համալսարանի Պիոտրովսկու լսարանում կազմակերպվել է նախագծի շրջանակներում իրականացված սոցհարցումների արդյունքների ամփոփում և վերլուծություն գիտական խմբի անդամ Գևորգ Պողոսյանի կողմից:
Պրոֆեսոր Պողոսյանը ներկայացրել է հայ պատմական հիշողության հիմնական տարրերը, հիմնվելով արդի ընկալումների վրա և փորձելով գնահատել դրան ազգային ինքնության վերափոխման համատեքստում:
«Յուրաքանչյուր սերունդ ունի իր պատմական հերոսները։ Մոնթեին և Նժդեին ավելի շատ մատնանշել են երիտասարդները (18-29 տարեկան)։ Անդրանիկին և Կարեն Դեմիրճյանին ավելի շատ նշել են տարեցները (70+): Մոնթեին, Անդրանիկին ու Վազգեն Սարգսյանին ավելի շատ հիշատակել են գյուղերում, քան մայրաքաղաքում։ Եվ հակառակը՝ Վարդան Մամիկոնյանն ու Տիգրան Մեծը նշվել են ավելի շատ մայրաքաղաքի բնակիշների կողմից» — նշել է Գ. Պողոսյանը, խոսելով պատմական հերոսների ընկալման մասին։
Դասախոսությունից հետո կազմակերպվել է քննարկում:
Սոցհարցման արդյունքները ամփոփվելու են բրոշյուրի տեսքով: