Գիտական խմբի անդամը ելույթ է ունեցել միջազգային ամառային դպրոցի շրջանակներում

Գիտական խմբի անդամ Նորայր Դունամալյանը դասախոսության ընթացքում անդրադարձել է պատմական հիշողության հիմնախնդրին՝ ցույց տալով դրա առանցքային դերը պետականակերտման և մրցակցող ազգային պատումների ձևավորման գործում: Ցույց է տրվել, թե ինչպես են իշխանության ինստիտուտները և կրթական խոսույթը գործիքավորում հավաքական անցյալը պաշտոնական ինքնություն կերտելու համար, ինչը հաճախ հանգեցնում է խորհրդանշական կոնֆլիկտների և բարդացնում միջպետական երկխոսությունը տարածաշրջանում:

«Ձևափոխվող ինքնությունները Հարավային Կովկասում» միջազգային ամառային դպրոցը երիտասարդների համար, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի Կ. Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի կողմից, անցկացվել է Ծաղկաձորում օգոստոսի 17-ից 21-ը:
Միջոցառումը ակադեմիական հարթակ էր տրամադրել տարածաշրջանի սոցիալ-քաղաքական և սոցիոմշակութային գործընթացների միջգիտաճյուղային վերլուծության համար: Դպրոցը համախմբել էր ներկայացուցիչների հայաստանյան, ռուսաստանյան և արտասահմանյան տարբեր բուհերից՝ Ռուս-Հայկական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (Մոսկվա, Ռուսաստան), Հարավային դաշնային համալսարանից (Դոնի Ռոստով, Ռուսաստան), Հյուսիս-Կովկասյան դաշնային համալսարանից (Ստավրոպոլ, Ռուսաստան), Ուզբեկստանի Հանրապետության Համաշխարհային տնտեսագիտության և դիվանագիտության համալսարանից (Տաշկենտ, Ուզբեկստան), Շանհայի օտար լեզուների համալսարանից (Շանհայ, Չինաստան) և Կորվինուսի համալսարանից (Բուդապեշտ, Հունգարիա):
Որպես փորձագետներ հանդես են եկել Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի հեղինակավոր գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչները: