Վերջին տարիներին հայկական հանրության հետաքրքրությունը պատմության հանդեպ մեծացել է, ինչը չի բացառվում, որ պայմանավորված է նաև 44-օրյա պատերազմում կրած պարտությամբ։
Կարելի է ենթադրել, որ անցյալի, հատկապես՝ վերջին 100 տարվա տարբեր իրադարձություններում մենք փորձում ենք գտնել ներկա ձախողումների պատճառները։ Այս իմաստով արդիական է պատմական հիշողության և ազգային ինքնության մասին մտորումները, որոնք փոխադարձ շաղկապված և միմյանց լրացնող հասկացություններ են։
“Հասարակ գիտություն” հաղորդման հյուրն է Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը, ով ներկայացնում է հայ հասարակության պատմական և սոցիալական հիշողության առանձնահատկությունները, կապը ազգային ինքնության հետ։