Միքայել Զոլյանը մասնակցել է «Who are Ordinary Football Supporters: Comparative Analysis» միջազգային գիտաժողովին, որը տեղի է ունեցել Université libre de Bruxelles-ում (Բելգիա) դեկտեմբերի 11–12-ին։ Գիտաժողովի շրջանակում նա հանդես է եկել զեկույցով՝ «The Caucasus ‘Derbies’: Ordinary Football Supporters in Late Soviet Armenia», որը նվիրված էր Խորհրդային Հայաստանի ֆուտբոլային երկրպագուների սոցիալական և մշակութային դիմագծի վերլուծությանը՝ Կովկասյան «դերբիների» համատեքստում։
Զեկույցը համադրական դիտանկյունից ներկայացրել է, թե ինչպես էին «սովորական» երկրպագուները ձևավորում ինքնության, մրցակցության և խորհրդանշական հակադրությունների լեզուն խորհրդային վերջին տասնամյակներում։ Միջոցառման արդյունքում ներկայացված հոդվածները նախատեսվում է հրապարակել Culture and Society ամսագրի հատուկ համարում։
2026 թ. հունվարի 22–24-ը Միքայել Զոլյանը նաև մասնակցեց «Post-Socialist Memory in Times of Crises and Speculation» գիտաժողովին, որը կազմակերպվել է 3-րդ PoSoCoMeS – MSA Working Group-ի շրջանակում Երևանի պետական համալսարանում։
Գիտաժողովում նա հանդես եկավ «Good and Bad Bolsheviks: “Soviet” and “anti-Soviet” Heroes in the Politics of Memory of Post-Soviet Armenia» զեկույցով, որտեղ վերլուծեց հետխորհրդային Հայաստանում պատմական հիշողության քաղաքականությունը՝ հայ «լավ» և «վատ» բոլշևիկների, խորհրդային և հակախորհրդային հերոսների հակադրության միջոցով։
Զեկույցը կենտրոնանում է այն հարցի վրա, թե ինչպես են քաղաքական ճգնաժամերն ու ներկայի անորոշությունները վերաիմաստավորում խորհրդային անցյալը և ձևավորում ազգային հիշողության նոր հիերարխիաներ Հայաստանում։





![]()
![]()