Դժվար է պատկերացնել, որ միջին և բարձր տարիքի որևէ հայ մարդ լսած չլինի Խորհրդային Հայաստանի «Արարատ» ֆուտբոլային թիմի, 1973թ․-ի հաղթանակի մասին, երբ հայ ֆուտբոլիստները դարձան ԽՍՀՄ չեմպիոն։
Շուրջ կես դար առաջ նվաճված հաղթանակը մեր ազգային հպարտության և ազգային համախմբման խորհրդանիշերից մեկն էր։ Արարատ-73-ն այնքան մեծ նշանակություն ուներ մեզ համար, որ մի քանի տարի առաջ անգամ հուշարձան կանգնեցվեց։
Ռուս-հայկական համալսարանի վերջերս հրատարակած մենագրությունում տեղ է գտել նաև Միքայել Զոլյանի ուսումնասիրությունը, որը խորհրդային սպորտը և Արարատ-73-ի ֆենոմենը դիտարկում է ազգային ինքնության, կոլեկտիվ հիշողության տեսանկյունից։
«Հասարակ գիտություն» հաղորդման հյուրը Միքայել Զոլյանն է։