Փետրվարի 14-ին կլոր սեղան-քննարկման շրջանակներում կազմակերպվել է գիտական ծրագրի շրջանակներում առաջին դասախոսությունը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը ներկայացրեց «Պար լեռան շուրջ. Ազգային ինքնության տոտալիտար տոնը հետխորհրդային Հայաստանում» զեկույցը: Դասախոսությանը հետևեց քննարկումը գիտական անդամների մասնակցությամբ: