Նախագծի մասին

Հետազոտությունը նվիրված է ազգային ինքնության և պատմական հիշողության ձևավորման խորհրդանշական և մեկնաբանական մեխանիզմների վերլուծությանը: Կոլեկտիվն առաջարկում է պատմական հիշողությունը դիտարկել որպես կարևոր սոցիալական տեղեկատվության պահպանման, վերամշակման և փոխանցման հատուկ մեխանիզմ: Ենթադրվում է, որ ազգային ինքնության բաղադրատարրերն ու գործոնները կարող են գործառնել միայն ձեռք բերելով իմաստ ու խորհրդանշական նշանակալիություն և կազմելով միասնական դիսկուրս, որն ի զորու է բացատրել՝ ի՞նչ է տվյալ ազգը, ո՞րն է նրա առաքելությունը, ինչպիսի՞ն են նրա համադրող ու միաբերող իր պատկերացումները անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Հետազոտության նորույթը

Նախագծի գիտական նորույթը պատմական հիշողության հասկացման և նկարագրության սկզբունքային նոր մոտեցումն է՝ դիտարկելով այն ոչ որպես փաստաթղթերի ու նարատիվների (պատումների, իմաստապատումների) արխիվ, այլ որպես դինամիկ տեղեկատվական-հաղորդակցական գործընթաց

Մեր մոտեցումը

Հետազոտության ծրագրում նախատեսվում է իրականացնել առաջնային նարատիվներում պատմական իրադարձությունների առկայացման /ակտուալիզացիա/ եղանակների ուսումնասիրություն: Կատարվելու է հայկական  էպոսում, պատմագրության հուշարձաններում և  քաղաքական խոսույթում «ազգ», «հերոս», մենք-նրանք, թշմամի,  «ժամանակ», «պատմություն», «հավաստիություն» մետակոնցեպտների տեսական ու կիռարական վերլուծություն:

Նախագծի նորությունները

Գիտական խմբի անդամները մասնակցել են ՀԱՀ ԷԹԻԿԱ կենտրոնի գիտաժողովին

Գիտական խմբի անդամները մասնակցել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ ԷԹԻԿԱ կենտրոնի կողմից կազմակերպված «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» խորագրով գիտաժողովին, որը տեղի է ունեցել 2025 թ. հունիսի 29-30-ը։ Գիտաժողովի նպատակն էր ուսումնասիրել …

Միքայել Զոլյանը մասնակցեց պատմագիտական միջազգային գիտաժողովին

2025 թվականի հունիսի 12-13-ին Երևանում կայացած «Պետության հովանավորչությամբ պատմություններ և պատմագրական հեղինակություն» խորագրով առաջին միջազգային գիտաժողովին մասնակցեց գիտական խմբի անդամ Միքայել Զոլյանը։ Նա հանդես եկավ «Հիշողության երկիմաստությունը․ ինչպես են վերաբերվել …

Գևորգ Պողոսյանի հարցազրույցը ABC Media-ին

Գիտական խմբի անդամ Գ. Պողոսյանը վերլուծում է, թե ինչպես են լեզուն, կրոնը, ծագումը և մշակութային ժառանգությունը ձևավորում հայերի ազգային ինքնությունը։ Նա ներկայացնում է վերջին հարցումների տվյալները, որոնք ցույց են տալիս, թե …