Գիտական խմբի անդամները մասնակցել են «Post-Soviet Transformations: Geopolitics, Nation-Building, and Development» միջազգային գիտաժողովին

2025 թվականի հոկտեմբերի 9-10-ին Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կայացավ «Post-Soviet Transformations: Geopolitics, Nation-Building, and Development» միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցեցին 20 երկրներից ժամանած առաջատար հետազոտողներ, որոնք հանդես եկան զեկույցներով՝ նվիրված հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական փոխակերպումներին, փոքր պետությունների դերակատարությանը միջազգային հարաբերություններում, ազգակերտման գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային զարգացման հիմնախնդիրներին։
Գիտաժողովի շրջանակներում ելույթ ունեցան նաև գիտական խմբի անդամներ Միքայել Զոլյանը և Նորայր Դունամալյանը: «Ազգային ինքնություն, հիշողության քաղաքականություն և աշխարհաքաղաքականություն. արրտաքին քաղաքականության երկընտրանքը հետխորհրդային Հայաստանում (1991-1998 թթ.)» (National Identity, Politics of Memory and Geopolitics: The Foreign Policy Dilemma in Post‐Soviet Armenia (1991–2018)) թեմայի շրջանակներում Մ. Զոլյանը անդրադառձավ ինքնության և հիշողության քաղաքականության վերաիմաստավորման հարցին անկախության վաղ շրջանում: Ն. Դունամալյանը ներկայացրեց «Հետպատերազմական Հայաստանում ազգային ինքնության վերակառուցումը՝ ապա- և վերառասպելականացման միջև» (Reconstructing National Identity in Post-War Armenia: Between De- or Remythologization) թեման: