Գիտական խմբի անդամները մասնակցել են ՀԱՀ ԷԹԻԿԱ կենտրոնի գիտաժողովին

Գիտական խմբի անդամները մասնակցել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ ԷԹԻԿԱ կենտրոնի կողմից կազմակերպված «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» խորագրով գիտաժողովին, որը տեղի է ունեցել 2025 թ. հունիսի 29-30-ը։
Գիտաժողովի նպատակն էր ուսումնասիրել ինքնության դերի, նշանակության և բնույթի վերաբերյալ հիմնարար հարցերը։ Միջոցառմանը մասնակցել են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Հնդկաստանից և մի շարք այլ երկրներից։
Գիտական խմբի անդամները հանդես են եկել հետևյալ զեկույցներով՝
Ս. Զոլյան՝ «Ավելի լավ անցյալի որոնումները. առասպելի տրամաբանությունը և պատումների բախումը»
Գ. Պողոսյան՝ «Ազգային ինքնության ընկալումները ժամանակակից հայկական հասարակութան մեջ. սոցիոլոգիական հետազոտություն»,
Մ. Զոլյան՝ «Էթնիկից քաղաքացիական՞. ազգայնականության հայեցակարգի էվոլյուցիան հետխորհրդային Հայաստանում»
Ն. Դունամալյան՝ «Հայաստանի Հանրապետության ինքնության քաղաքականությունը արդի շրջանում. ապա՞ թե վերաառասպելականացում»:
Խմբի անդամ ակադեմիկւս Լևոն Աբրահամյանը հանդես եկավ առանձին զեկույցով «Հետխորհրդային Հայաստան. Ընտանիք-պետությունից դեպի Ազգ-պետություն և ցանցային պետություն»: