Առաջարկվող հետազոտությունը ներկայացնում է թիվ 21AG-6C041 «Պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման ճանաչողական, հաղոդակցական և նշանային մեխանիզմները. հայկական էպոսի, պատմագրության, քաղաքային տարածքի և քաղաքական դիսկուրսի վերգիտական վերլուծություն» համալիր նախագծի շրջանակներում ստացված արդյունքները։ Նախագիծը իրականացվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։
Կոլեկտիվ մենագրությունը նվիրված է խորհրդանշական և մեկնաբանական մեխանիզմների վերլուծությանը, որոնց միջոցով ձևավորվում է ազգի պատմական հիշողությունը։ Ծրագրի մասնակիցներն իրենց հետազոտության շրջանակում ընդգրկել են տարբեր գիտական ուղղություններ՝ փիլիսոփայություն, պատմություն, սոցիոլոգիա, սեմիոտիկա, քաղաքագիտություն, բանասիրություն: Հետազոտողների համար որոշիչ են դարձել մեթոդաբանական հետևյալ հիմքերը. պատմական հիշողությունը ընկալվում է որպես ազգային ինքնության հիմնական համակարգային բաղադրիչ: Մենագրությունն առաջարկում է պատմական հիշողությունը հասկանալու և նկարագրելու դինամիկ մոտեցում. այն դիտարկվում է ոչ թե որպես փաստաթղթերի կամ պատումների արխիվ, այլ որպես դինամիկ տեղեկատվական և հաղորդակցական գործընթաց:
Նման մոտեցման իրականացման հիման վրա ձեռք բերված տեսական և էմպիրիկ արդյունքները ներկայացված են առաջարկվող մենագրության մեջ, որը բովանդակային և տեխնիկական պատճառներով հրապարակված է երեք մասով. Այս մասում առաջարկվող բաժինները տարբեր դիրքերից և միջգիտաճյուղային մեթոդների ու մեթոդաբանությունների վրա հիմնված ներկայացնում են ժամանակակից հայ հասարակության մեջ հիշողության և ինքնության քաղաքականության տարասեռ դրսևորումների վերլուծություն (հեղինակներ՝ Ս.Տ. Զոլյան, Գ.Ա. Պողոսյան, Մ.Ս. Զոլյան, Ն. Ա.Դունամալյան): Երկրորդ մասը նվիրված է պատմական հիշողության և «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի ձևավորման իմաստային և դիսկուրսիվ մեխանիզմներին (Ս.Տ. Զոլյան):