Նախագծի մասին

Հետազոտությունը նվիրված է ազգային ինքնության և պատմական հիշողության ձևավորման խորհրդանշական և մեկնաբանական մեխանիզմների վերլուծությանը: Կոլեկտիվն առաջարկում է պատմական հիշողությունը դիտարկել որպես կարևոր սոցիալական տեղեկատվության պահպանման, վերամշակման և փոխանցման հատուկ մեխանիզմ: Ենթադրվում է, որ ազգային ինքնության բաղադրատարրերն ու գործոնները կարող են գործառնել միայն ձեռք բերելով իմաստ ու խորհրդանշական նշանակալիություն և կազմելով միասնական դիսկուրս, որն ի զորու է բացատրել՝ ի՞նչ է տվյալ ազգը, ո՞րն է նրա առաքելությունը, ինչպիսի՞ն են նրա համադրող ու միաբերող իր պատկերացումները անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Հետազոտության նորույթը

Նախագծի գիտական նորույթը պատմական հիշողության հասկացման և նկարագրության սկզբունքային նոր մոտեցումն է՝ դիտարկելով այն ոչ որպես փաստաթղթերի ու նարատիվների (պատումների, իմաստապատումների) արխիվ, այլ որպես դինամիկ տեղեկատվական-հաղորդակցական գործընթաց

Մեր մոտեցումը

Հետազոտության ծրագրում նախատեսվում է իրականացնել առաջնային նարատիվներում պատմական իրադարձությունների առկայացման /ակտուալիզացիա/ եղանակների ուսումնասիրություն: Կատարվելու է հայկական  էպոսում, պատմագրության հուշարձաններում և  քաղաքական խոսույթում «ազգ», «հերոս», մենք-նրանք, թշմամի,  «ժամանակ», «պատմություն», «հավաստիություն» մետակոնցեպտների տեսական ու կիռարական վերլուծություն:

Նախագծի նորությունները

Գիտական խմբի անդամները մասնակցել են «Post-Soviet Transformations: Geopolitics, Nation-Building, and Development» միջազգային գիտաժողովին

2025 թվականի հոկտեմբերի 9-10-ին Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կայացավ «Post-Soviet Transformations: Geopolitics, Nation-Building, and Development» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին …

Լևոն Աբրահամյանը հայագիտական ամառային դպրոցի շրջանակներում ներկայացրել է վահ միջնադարում ձևավորված ազգային հիմքերը

Գիտական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը ներկայացրեց վաղ միջնադարում «ազգի» մասին պատկերացումների ձևավորման մեխանիզմների վերլուծությունը՝ լեզվի, կրոնի և մշակութային խորհրդանիշների միջոցով: …

Գիտական խմբի անդամները մասնակցել են ՀԱՀ ԷԹԻԿԱ կենտրոնի գիտաժողովին

Գիտական խմբի անդամները մասնակցել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի՝ ԷԹԻԿԱ կենտրոնի կողմից կազմակերպված «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» խորագրով գիտաժողովին, որը տեղի է ունեցել 2025 թ. հունիսի 29-30-ը։ Գիտաժողովի նպատակն էր ուսումնասիրել …