2021 թ․ գիտախումբը իրականացրել է նյութի հավաքագրում, պարբերաբար անցկացվող ընդլայնված սեմինարների ընթացքում ճշգրտվել են հետազոտության տեսական և մեթոդաբանական հիմքերը, իրականացվել է մասնագիտական գրականության հավաքագրում, վեր- և միջգիտակարգային հետազոտությունների մեթոդների ներդաշնակեցում։ Դրա շնորհիվ խումբը ամրագրել է պատմական հիշողության հասկացույթի նոր մոտեցում՝ դիտարկելով այն ոչ որպես փաստաթղթերի ու նարատիվների (իմաստապատումների) շտեմարան, այլ որպես դինամիկ հաղորդակցական գործընթաց: Գիտախումբը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել  սոցհարցման  մեթոդաբանության համատեղ ճշգրտման  և հարցաշարերի մշակմանը, որպեսզի համակարգված կերպով նախապատրաստի սոցիալական հիշողության հիմնախնդրի սոցիոլոգիական հետազոտությունները, հատկապես հաշվի առնելով նման բովանդակության հետազոտությունների բացակայությունը:

2022 թ․ ոււսումնասիրվել են հայկական ինքնության ձևավորման  և փոխակերպման նշանային և հաղորդակցական մեխանիզմները։ Ինքնության ձևավորումը դիտարկվել է որպես ներհամակարգային իմաստային և խոսույթային տարբերակման գործընթացների համալիր։ Այդ դրույթը ներկայացնելու համար նկարագրվել էին  տարբեր ոլորտներում  իմաստային կաղապարների  խորհրդանշային մեխանիզմները` պատմագրություն, քաղաքական խոսույթ, քաղաք, և այլն: Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմել է նշանագիտության  և իմաստաբանության գործիքակազմը: Գիտախումբը վերլուծել է  պատմական խոսույթի  և պատմական հիշողության՝ իմաստապատումների և խոսույթների  լեզվա-իմաստաբանական, իմաստա-տրամաբանական, ճանաչողական ու նշանագիտական մեխանիզմների կառուցվածքային բնութագրերը։

2022թ հիմնական խնդիրն եղել է սոցհարցումների անցկացումը և դրանց արդյունքների նախնական ամփոփումը։ Այդ նպատակով Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ իրականացվել է կիռարական սոցիոլոգիական ուսումնասիրություն, նվիրված ժամանակակից հայ հասարակության հանրային գիտակցության մեջ պատմական ժամանակագրական առումով ամրագրված և հասարակության կողմից արժևորված սոցիալական հիշողության հիմնական պատկերները: Բացահայտվել է հայ հասարակության սոցիալական պատմական հիշողության հիմնական տարրերի կապն ու ազդեցությունը հանրային ինքնանույնացման արդի պատկերացումների հետ: Տեսական դրույթները ճշգրտվել են հանրային հարցումների միջոցով։ Բացահայտվել է հայ հասարակության սոցիալական և պատմական հիշողության հիմնական տարրերի կապը և ազդեցությունը հասարակական ինքնանույնացման ժամանակակից ընկալման հետ: Հարցումն իրականացվել է չափահաս բնակչության, ներառյալ հանրապետության քաղաքներում և գյուղական բնակավայրերում տարբեր տարիքային, կրթական և սոցիալական խմբերի ներկայացուցիչներին: Բերված բոլոր և այլ սոցիոլոգիական, մշակութաբանակամ, ազգագրական հետազոտությունների արդյունքների համաձայն ժամանակակից հայ հասարակությունը հիմնականում ավանդական է: Տվյալների ամփոփումը հաստատում է, որ արդի հայ հասարակության ինքնության /ինքնանույնականացման/ կոդեր և գլխավոր սոցիալ-մշակութային արժեքներից են ՝ հայոց լեզուն, քրիստոնեությունը, հայ մշակույթը, հայ ընտանիքն ու պատմությունը:

Ծրագրի գլխավոր խնդիրներից մեկը եղել և մնում է պարզել, թե որքանով են այդ նույնականացման կոդերը ներգրավված ժամանակակից հայ հասարակության պատմական հիշողության մեջ և ազդում ազգային ինքնության ու նույնականցման ձևավորման վրա: Առաջին անգամ Հայաստանում կատարվել է հայկական էպոսում, պատմագրության հուշարձաններում և քաղաքական խոսույթում «ազգ», «հերոս», «մենք-նրանք», «թշմամի», «ժամանակ», «պատմություն», «հավաստիություն» մետահասկացույթների կիռարական վերլուծություն: Ճշգրտվել է սոցիալական հիշողության կառուցվածքը (պատմության ընկալման շրջանները, լեզվա-մշակութային տիրույթները, կրոնական ենթատեքստը, սերնդային  առաձնահատկությունները, տարածքային առնչությունները, սփյռւռքի ներազդեցությունը):

Նախնական ձևով վեր են հանվել ազգային նույնականության գլխավոր բաղադրիչները, որոշիչ գործոնները, դրա դինամիկ տարրերը, ազգային ինքնագիտակցության սոցիալ-ժողովրդագրական գործոնները: Այդ նպատակով իրականացվել է կիռարական սոցիոլոգիական ուսումնասիրություն, նվիրված ժամանակակից հայ հասարակության գիտակցության մեջ պատմականորեն ամրագրված և արժևորված հիշողության հիմնական պատկերները: Ստացած արդյունքների հիման վրա նախատեսվում է պատրաստել հոդվածաշար, ինչպես նաև կազմակերպել հրապարակային քննարկումներ։

Հետազոտությունների մյուս ուղղությունը եղել է ազգային ինքնության,  պատմական խոսույթի ու պատմական հիշողության կառուցվածքային  բնութագրերի և նշանային, իմաստային  ու ճանաչողական մեխանիզմների,  առասպելաբանական կաղապարների և դրանց փոխակերպումների վերհանումը։ Հիմնվելով Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ի նյութի վրա, Սուրեն Զոլյանը նկարագրել է  պատմական հիշողության կառուցման հիմնական իմաստաբանական մեխանիզմները։ Պատմական հիշողությունը ներկայացնում է անցյալը տարբեր նշանագիտական գործիքների միջոցով՝ պատումներ, խորհրդանիշներ, հուշարձաններ, ծեսեր և այլն։  Կատարված վերլուծությունը  հնարավոր է դարձնում պատմական հիշողությունը և դրա ներկայացման եղանակները դիտարկել որպես բազմաստիճան իմաստային համակարգ։ Պատմական խոսույթներում անհնար է սահմանել անմիջական  համապատասխանությունն փաստի և դրա նկարագրության միջև,  ուստի ոչ թե իրականությունը, այլ դրա տարբեր ներկայացումները/մեկնաբանությունները դառնում են խոսույթի ռեֆերենցիալ տիրույթ։ Նման մոտեցումը հնարավոր է դարձնում դիտարկել պատմական խոսույթը որպես իմաստային դինամիկ  համակարգ կամ մեխանիզմ, որը նախատեսված է նկարագրելու հնարավոր իրավիճակները, ինչպես նաև բացահայտելու փոխկապակցվածությունը տարասեռ բնութագրիչների միջև, ինչպիսիք են  եղանակը /modality/, պատճառականությունը /causality/ և տեքստուալությունը /textuality/: Հնարավոր աշխարհների իմաստաբանության լույսի ներքո նորովի մեկնաբանվում է Արիստոտելի հայտնի դրույթը  պատմական և բանաստեղծական խոսույթների տարանջատման վերաբերյալ: Իմաստային և գործաբանական /պրագմատիկ/  բնութագրերի  ուսումնասիրոիթյունը հնարավորություն է  ստեղծում վերաիմաստավորել պատմության կրկնության մասին /պատմության դասերը) հայտնի թեզը, ինչպես նաև վեր հանել դրա գոյացման  իմաստային պայմաններ և որոշել դրանց գաղափարական ազդեցությունը։  Հստակեցվեց իմաստապատումների ճշմարտացիության և հավաստիության հետ կապված տրամաբանական-իմաստային խնդիրը՝ նման դեպքերում գործում են հավաստիության հաստատման տարասեռ մեխանիզմներ, գոյանում են հավաստիության երկու մեխանիզմներ՝ ճշմարտությունը որպես հարաբերություն  իրական աշխարհի հանդեպ, և ճշմարտությունը՝ կապված պատմվածքի աշխարհի հետ,  որին պատկանում է նաև պատմիչը։ Ուստի և լուծումները պիտի բխեն երկակի չափանիշներից, ինչը համահունչ է ժամանակակից այդպես կոչված 2 –D իմաստաբանության / 2 –D semantics/ հիմնադրույթներին։

Երվանդ Մարգարյանը  քննել է  հայ հելլենիստական և միջնադարյան քրիստոնեական ինքնության ձևավորման փուլերը, դրանց ազդեցությունը Նոր և Նորագույն ժամանակների հայկական ինքնության, ինչպես նաև դրա ներգործությունը արդի իրողությունների և ինքնախոհածության (саморефлексия) վրա: Հետազոտողը ուսումնասիրել է հայկական հելլենիստական և միջնադարյան ինքնության արտացոլումը ժամանակակից իրողությունների մեջ՝ դրանք են ճարտարապետական և տեղանքի անվանումներ, արվեստի գործեր և ակադեմիական հետազոտություններ։ Հետազոտողը հատուկ ուշադրություն է դարձրել հայկական կածութաձևի սահմանային վիճակին,  Արտաքին քաղաքական կողմնորոշումների որոնումներն ու հաճախակի փոփոխությունը հանգեցնում էին քաղաքակրթական հարացուցների հաճախակի փոփոխությանը։ մշակույթն է դարձել կայունացնող տարրը,  իսկ հայ ազգը դառնում է մշակութակենտրոն։ Վաղ շրջանի հայ լուսավորիչներին հաջողվել է օգտագործել մայրամուտն ապրող անտիկ կայսրությունների հակասությունները հօգուտ իրենց ժողովուրդներին։

Տիգրան Սիմյանը  անդրադարձել էպատմական և մշակութային հիշողության ուսումնասիրությանը, որը կատարվել է փարաջանովյան ժառանգության օրինակով։ «Կիևյան ֆրեսկաներ» ֆիլմի հիման վրա երևան են գալիս այն հնարանքները, թե ինչպես է Սերգեյ Փարաջանովը կոդավորում քաղաքային տարածքի մշակութային ժառանգությունը և պատմական հիշողությունը։ Հատկանշական է, որ կինոբեմադրիչը այն անում է նոր կինոլեզվով։ Նա ստեղծում է բովանդակային տեսանկյունից խորհրդային ֆիլմ, իսկ ձևով՝ մոդեռնիստական։ Յուրովի կերպով են ներկայացվել հուցուլների մասին եղած պատմությունը։ Անկախ ազգությունից հնարավոր է ներթափանցել հուցուլների առասպելաբանական, պատմական, կենցաղային հիշողության շերտերը։ Բայց Փարաջանովը  ոչ թե վերակառուցում  է պատմական և մշակութային հիշողությունը, այլ ճշմարտանմանորեն մոդելավորում / հորինում։ Փարաջանովը անդրադառնում է նաև իր քաղաքի պատմությանը,  ներկայացվում է փարաջանովյան Թիֆլիսի քաղաքային վերափոխումները, թե ինչպես իր հայրերի գերեզմանոցները խորհրդային իշխանությունները վերածում են պարտեզի, ինչը առաջացնում է թիֆլիսահայերի զայրույթը․ իշխանությունները ջնջեցին իրենց հիշողությունը, հարազատներին։ Հետազոտված նյութը ցույց է տալիս, թե ինչպես է տեղի ունենում մշակութային, պատմական, սերնդային հիշողության ոչնչացումը։   Տ․ Սիմյանը անդրադարձել է նաև խորհրդային միության «ստվերային» հիշողությանը։ Ս․ Փարաջանովի բանտային նամակների, հուշերի հիման վրա վերակառուցվում է խորհրդային պատժիչ համակարգը, որը մնացել է սերունդների հիշողության մեջ, ինչը իր հերթին տեղ է գտել մշակութային տեքստերում և արտեֆակտերում։ Շուրջ 800 արվեստի նմուշներ, որոնք Ս․ Փարաջանովը ստեղծեց իր բանտային տարիներին, անփոխարինելի նյութ են տալիս խորհրդային պատժիչ համակարգը նկագրելու և «ստվերային» հիշողությունը վերակառուցելու առումով։ Տ․ Սիմյանը դիտարկել է նաև, թե ինչպես է Այվազովսկին  որպես «սահմանային» մարդ, որն ապրում էր բազմալեզու քաղաքային միջավայրում, վերափոխել է քաղաքային միջավայրը, ենթակառուցվածքները։ Նա ստեղծել է նոր քաղաքային տեքստ, շարակարգեր (փողոց, թանգարան, եկեղեցի և այլն), իսկ  ծովը դիտարկել է որպես քաղաքային լանդշաֆտի մաս և հակառակը։

Միքայել Զոլյանի կողմիցառաջին տարվա ընթացքում նախատեսվում էր իրականացնել հետազոտություն պատմական հիշողություն և պատմության իմաստապատումների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության հիշողության քաղաքականության համատեքստում։ Վերլուծության առարկա են դարձել  խորհրդային անցյալի և «երկրորդ հանրապետության» պատմական ժառանգության վերաիմաստավորումը, Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում Հայաստանի պատմական դերի ներկայացումը և ղարաբաղյան հակամարտության, Արցախի պատմական անցյալի շուրջ պատկերացումների դերը Երրորդ հանրապետության հիշողության քաղաքականության մեջ։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ հետխորհրդային շրջանում հայ քաղաքական և մտավորական վերնախավերը բարդ վերաբերմունք են ձևավորել խորհրդային անցյալի նկատմամբ․ խորհրդային ժառանգությունը ո՛չ միանշանակ մերժվում է և ո՛չ էլ  ամբողջությամբ յուրացվում, այլ ինտեգրվում է այն ազգային պատմության հարացույցի շրջանակներում, որտեղ Խորհրդային Հայաստանը դիտվում է որպես պետականության զարգացման փուլ։ Այս հարացույցի օգնությամբ խորհրդային անցյալի որոշ տարրեր մերժվում են, իսկ որոշ տարրեր ինտեգրվում ազգային պատումի մեջ, ինչն օպտիմալ լուծում էր հետխորհրդային Հայաստանի համար՝ հաշվի առնելով պատմական փորձը և աշխարհաքաղաքական համատեքստը։

Հայաստանյան պատմական հիշողության համատեքստում Եվրոպայի դերի վերաբերյալ, պատմության դասագրերքի նյութի հիման վրա հետազոտության արդյունքում հանգեցինք մի շարք հետևությունների, մասնավորապես, առ այն, որ հայոց ազգային պատմության համատեքստում Հայաստանը ընկալվում է որպես քրիստոնեական աշխարհի մաս, և, հետևաբար, եվրոպական քաղաքակրթության կրող: Եվրոպան հանդես է գալիս երեք պատկերով. Եվրոպայի (այդ թվում՝ Ռուսաստանի) պատկերներից մեկը քաղաքակրթական և պատմական միավոր է, որի մաս է կազմում Հայաստանը, եթե ոչ աշխարհագրական, ապա մշակութային և պատմական առումով: Եվրոպայի մեկ այլ կերպար կազմված է մի քանի կայսրություններից, որոնք ողբերգական դեր խաղացին հայոց պատմության մեջ՝ օսմանյան տիրապետությունից ազատագրվելու հույսեր ներշնչելով և չկարողանալով կամ չցանկանալով դրանք իրագործել։ Այս օրինաչափությամբ ստեղծվում է հայոց պատմության ողբերգական մի պատում, որտեղ հայերը դիտվում են որպես «Արևելքի եվրոպացիներ», ովքեր դավաճանվել կամ անօգնական են թողնվել եվրոպացի ենթադրյալ բարեկամների կողմից: Վերջապես, Եվրոպայի երրորդ պատկերը ժամանակակից Եվրոպայի պատկերն է, որը դիտարկվում է որպես հաջողված քաղաքական, սոցիալական և տնտեսական նախագիծ, օրինակ, որին Հայաստանը կարող է հետևել։

Հայկական պատումների համատեքստում Արցախի և ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությունն իրականացվել է պատմության դասագրքրեի նյութի հիմավ վրա։ Արցախի հիշատակումները պատմական տեքստերում սկսվում են Ուրարտուի ժամանակաշրջանից, ընդլայնվելով մասնավորապես հին և միջնադարյան ժամանակաշրջաններին վերաբերվող շրջափուլերը ժամակաշրջանները։ Այն ավելի է կարևորվում 20-րդ դարասկզբի իրադարձությունների ներկայացման համատեքստում՝ հայ-թաթարական բախումներ, հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի 1918-1920 թթ., Հայաստանի «խորհրդայնացում»։ Հատուկ կարևորություն է ձեռք բերում հակամարտության ներկա փուլը՝ սկսած 1988 թ․-ից, որը դիտարկվում է որպես Հայաստանի անկախության գործընթացի բաղկացուցիչ մաս և անկախ Հայաստանի առավել կարևոր նվաճում։ 

Երիտասարդ հետազոտողները դիտարկել են խնդրի համեմատական ​​կողմերը: Անտոն Եվստրատովը դիտարկել է Հայաստանում ապրող փոքրամասնությունների պատմական հիշողության և ինքնության ձևավորման և վերափոխման գործընթացները (ասորական համայնքի օրինակով վրա), ինչպես նաև Ռուսաստանից միգրանտների մշակութային ադապտացիայի հարցերը։

Լուսինե Մարգարյանն ուսումնասիրել է վաղ միջնադարյան Հայաստանում և Իռլանդիայում սրբերի պաշտամունքի ձևավորման ընդհանրությունները։ Քննել է հայկական և իռլանդական եկեղեցիների ձևավորման վաղ փուլերը և քրիստոնեության  ազդեցությունը այդ ժողովուրդների ինքնության ձևավորման վրա: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել սահմանային տարածքնորում իրենց գործունեությունը ծավալած քարոզիչների պատկերումը պատմական աղբյուրներում։  Հայաստանն ու Իռլանդիան գտնվում էին հռոմեական աշխարհի սահմաններից դուրս Արևելքում և Արևմուտքում: Սահմանային ժողովուրդները (frօntiermen), որպես յուրօրինակ մշակույթի և ապրելակերպի կրողներ, պատրաստ չէին հեշտությամբ փոխել իրենց ապրելակերպը: Ահա թե ինչու քրիստոնեությունը, որը ենթադրում էր ավանդական մտածելակերպի փոխակերպում, կարող էր հաջողությամբ քարոզվել բնիկ ժողովուրդներին միայն հատուկ անհատների միջոցով, որոնք վստահություն էին ներշնչում տեղացիներին:

Գիտախումբը նախատեսում է բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները դարձնել միջգիտակարգային համադրման առարկա։ Դա թույլ կտա մի կողմից ընդհանրացնել ինքնության և պատմական հիշողության ձևավորման համընդհանուր նշանագիտական և ճանաչողական մեխանիզմները, մյուս կողմից՝ սոցիոլոգիական հարցման տվյալների հիման վրա՝ բացահայտելու դրանց դրսևորման առանձնահատկությունները ժամանակակից հայ հասարակության շրջանում։

Գիտախմբի 2021-2022 թթ. ամփոփ ու համապարփակ արդյունքնորը ներկայացվել են ՀՀ Գիտության Կոմիտեյի կողմից սեպտեմբերի 26-30 Վանաձորում կազմակերպված «Համահայկական Գիտաժողով-2022» գիտական միջոցառման ժամանակ:

Գիտախմբի անդամները հրատարակել և հրատարակության են պատրաստել 19 գիտական ​​հոդված, որոնցից 9-ը ներառված են WoS -Scopus տվյալների բազայում (ներկա  պահին  հրապարակվել է հինգը):

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ։ Ապահովվել  է համահործակցություն առաջատար միջազգային և       ռուսաստանյան գիտական կենտրոնների  և հանդեսների  հետ։  Գիտախմբի միջազգային գործընկեր պրոֆ․ Միխայիլ Իլյինի մասնակցությամբ Ծաղկաձորում կազմակերվել է  3-օրյա արտագնա սեմինար, եւս մեկ քննարկում՝ Հայ–Ռուսական համալսարանում; Արդյունքում ճշգրտվել են  աշխատանքի հիմնական որղղությունները, պրոֆ․ Մ․ Իլյինը ներկայացրել է հիմնախնդրի հիմնական մոտեցումները,  համատեղ  հոդվածների   հիմնադրույթները:

Միջազգային համագործակցությունը ուղղված էր ոչ միայն ծրագրի արդյունքների ներկայացմանը, այլ նաև հայ մշակույթի և պատմության հանրահռչակմանը։ Այսպիսով, իռլանդացի գործընկերների հետ կազմակերպվեց սեմինար TRANSEASTERN CHRISTIANITY AND OTHER RELIGION SYSTEMS IN THE EARLY MIDDLE AGE. 4 February 2022: https://twitter.com/UCCHistory/status/1488470565065273344 (զեկուցումներով հանդես են եկել Ե. Մարգարյանը և Լ. Մարգարյանը)։ Նախատեսվում է իռլանդական և բրիտանական գործընկերների հետ կազմակերպել գիտաժողով՝  The Limits of Empires: Identities on the Borders of World Systems/ Main Characteristics of Fronter Apostles in the Periphery of Roman World, Russian-Armenian Univercity, Yerevan, October 12-13 ։ /Ե. Մարգարյանը, Տ․ Սիմյան, Լ. Մարգարյան)։ Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 27-28 կազմակերպվել է նվիրված վարքագրությանը ռուս-հայկական սեմինար: Агиография в пространстве и времени культуры  Российско-Армянский университет Новгородский государственный университет имени Ярослава Мудрого Институт древних рукописей им. Месропа Маштоца (Матенадаран) Свято-Георгиевская духовная академия (Богословский университет)   https://urbisetorbis.rau.am/page/7136160909-agiografiya-novosti։ (զեկուցումներով հանդես եկան Ս. Զոլյանը, Ե. Մարգարյանը և Տ․ Սիմյանը)։  Գիտախմբի անդամները հաջողությամբ հանդես են եկել զեկուցումներով բազմաթիվ հեղինակավոր միջազգային գիտաժողովներում՝  Narratives in East Asia and Beyond: debating “narrative’s” limits, prospects and linkages  March 22nd  Duisburg-Essen University  https://www.uni-due.de/in-east/news.php?id=1127; Congress Juri Lotman’s Semiosphere” International congress celebrating Juri Lotman’s 100th anniversary in 2022. Tartu -Tallinn,  24 — 28 February, Estonia; https://jurilotman.ee/en/juri-lotman-100/congress-2022/; The Second International Conference ANATOLIA-THE CAUCASUS-IRAN: dedicated to the 25th Anniversary of “Iran and the Caucasus https://orient.rau.am/event/The-Second-International; 4th International Conference on Semiotics and Visual Communication (SVC) 17th —  19th /062022.  https://cyprus-semiotics.org/csa-conferences/2020-2/home-icsv-2020/ The Soviet Experience in Armenia and Its Legacy: University of Michigan-Dearborn, USA, 28/10 -30/10 ; Congress on the Study of  the Middle Ages (c. 300-1500) 04 — 07 July 2022/ UNIVERSITY OF LEEDS June 2022, https://www.imc.leeds.ac.uk/  facebook.com/LeedsIMC;  3rd International Conference on Europe in Discourse Tracing Identity through Values, History and Borders September 23rd — 25th, 2022, Athens, Greece https://europeindiscourse.eu/; Ընդհանուր առմամբ՝ 8 երկիր,  23 գիտաժողով և սեմինար։ 

2023

2023թ-ին նախատեսված էր ուսումնասիրել Հայաստանի անկախության ձեռքբերումից և նոր պետականության ստեղծումից հետո հասարակական-քաղաքական և հասարակական-տնտեսական գործընթացներով պայմանավերվոծ ազգային  ինքնության և պատմական հիշողության փոխակերպումները։  Հետազոտությունների հիմնական ողղությունը դարձել Էր արդի հայ  հասարակությունում հիշողության սոցիոլոգիական վերլուծության,  ինչպես նաև ոչ վաղ անցյալի նյութի հիման վրա ինքնության նարրատիվների  կաղապարների վերհանումը։ Դրա հետ մեկտեղ  շարունակվել և խորացվել  Է նախորդ  տարվանից սկսած  տեսական   բնույթի ուսումնասիրություններ, բացահայտվել են ազգային ինքնությունը կերտող որոշ ընդհանրական  դիսկուրսիվ և առասպելաբանական կաղապարներ, դրանց արտապատկերումը հայ վաղմիջնադարյան պատմուգրոթյան մեջ։ Հատուկ որշսադրություն ենք դարձրել հայ ինքնության և պատմական հիշողության  ձևավորման ակունքներին՝ 4-5 դարերի իրադարձություններին։ Որպես նոր ողղություն դիմել ենք նաև սփյոռքի, ինչպես նաև  Հայաստանի էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների ինտեգրման հիմնախնդիրների վերլուծությանը։

 

Գ. ՊՈԳՈՍՅԱՆԸ վերլուծել է ժամանակակից հայ հասարակության սոցիալական հիշողության ուսումնասիրությանը նվիրված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտել ժամանակակից հայ հասարակության պատմական գիտակցության  առանձնահատկությունները, դրա խորությունն ու կառուցվածքը, ինչպես նաև հավաքական պատկերացումները հայ ժողովրդի ձևավորման պատմական շրջանի, հայոց լեզվի և հոգևոր մշակույթի, պատմության առանցքային իրադարձությունների, ազգային հերոսների և տիրակալների, իրադարձությունների տեղեկատվությանը՝ կուտակված տարբեր սոցիալական խմբերի պատմական հիշողության մեջ:

Բացահայտվել է, որ պատմական հիշողության խորությունը տարածվում է հայ ժողովրդի

պատմության երկու հազար տարվա վրա։ Պատմական հիշողության կառուցվածքը տարասեռ է. Այն մասնատված է՝ մի ամբողջ պատմական ժամանակաշրջանների բացթողումներով։ Քրիստոնեության ընդունման և հայոց գրերի ստեղծման պատմական փաստը շարունակում են մնալ հայության ազգային և մշակութային ինքնության հիմնական բանաձևը։

Կատարվել է ժամանակակից հայ հասարակության ազգային ինքնության տարբերակիչ

բնութագրերի վերլուծություն, որի հիման վրա հնարավոր է դարձել կառուցել ժամանակակից հայերի ազգային ինքնության հիմնական բնութագրերի դինամիկան ու դիմագիծը։ Վերլուծված են Հայաստանի բնակչության ազգային ինքնանույնացման հիմնական, տարիքա-սեռային և բնակավայրային տարբերությունները։ Տրված է նաև մեծ տարածաշրջանի այլ էթնիկ խմբերի նկատմամբ հայերի ինքնաընկալման սոցիոլոգիական վերլուծությունը։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք մեծ

նմանություններ են գտնում վրացիների, հույների և հրեաների հետ։ Հայկական ինքնության հիմնական բանաձևերն են՝ ազգակցական կապը, քրիստոնեական

հավատքը, հայոց լեզուն, ընտանիքը, ազգային մշակույթը։ Սակայն, որոշ ավանդական արժեքներ ժամանակի ընթացքում նկատելի դինամիկա են գրանցում: Երիտասարդ հարցվողների խմբում հայկական ինքնության առանցքը կազմող արժեքներն ավելի քիչ են ընդգծված, քան ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ։ Սա խոսում է այն մասին, որ հետխորհրդային շրջանի հայ երիտասարդներն աստիճանաբար հեռանում են իրենց ծնողների արժեհամակարգից։ Նրանց համար կարևոր հատկանիշն ինքնորոշումն է, մինչդեռ ավագ սերնդի համար կարևոր են մնում արյունակցական կապը և կրոնական պատկանելությունը։ Բացահայտվել է տիպիկ հայի դիմագծի վերաբերյալ հավաքական պատկերացման կայունությունը։

Մանրամասնորեն քննվել են հայկական էթնոսի ներսում սփյուռքի տարբեր ենթաէթնիկ խմբերի սոցիալական հեռավորության առանձնահատկությունները։

Հայ հասարակության սոցիոմշակութային ինքնության բնութագրերի վերլուծությունը ցույց է տվել այլ ժողովուրդների մշակույթների տարրերի առկայությունը հայ ազգային մշակույթում։ Ամենից շատ այն պարունակում է ռուս-խորհրդային մշակույթի տարրերը, երկրորդ տեղում եվրոպական մշակույթի, իսկ երրորդում՝ արևելյան մշակույթների տարրեր։ Արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակակից հայ հասարակությունը շատ

առումներով շարունակում է մնալ ավանդական։ Ստացված նախնական արդյունքները տպագրվել են մեկ գրքում, երեք գիտական ​​հոդվածներում և ներկայացվել են մի քանի միջազգային գիտաժողովներում։

 

Սուրեն Զոլյանը շարունակել եւ ավարտել է անցյալ տարի սկսված հետազոտությունը նվիրված պատմական հիշողության ներկայացման տեսական խնդիրների, մասնավորապես, նրա առնչությանը առասպելաբանական կաղապարների հետ։

Խնդիրներից մեկը եղել է «կրկնվող պատմական իրադարձություն» հասկացության իմաստա-տրամաբանական էկսպլիկացիան: Մասնավորապես, հավերժական կրկնության առասպելը մարմնավորվել է կրկնվող իրադարձությունների ուսումնասիրության հիման վրա ապագան կանխատեսելու հնարավորության Առնոլդ Տոյնբիի պատմափիլոսոփայական տեսությունում: 

Ս․  Զոլյանը առաջարկում է դիտարկել  է «նույն ” պատմական իրադարձության» կրկնվողության  իմասատաբանությունն  և գործաբանությունը /պրագմատիկան/ ։ Կարծեցյալ «Նույն իրադարձությունը» կարող է տեղի ունենալ  տարբեր ժամանակներում եւ հնարավոր աշխարհներում, քանի որ գործում է հետևյալ սկզբունքը՝ նույնականացվում է այն, ինչ հնարավոր է  նկարագրել նույն արտահայտությունների միջոցով։ Կրկնվողությունը՝ դա  բնութագրման լեզվից  բխող  հատկանիշ է, այլ ոչ թե բուն իրադարձությունների։ ((Myth Today, Cambridge Scholars Publishing: forthcoming) ։ Նրա հետազոտությունների մեկ այլ ոլորտ էր պատմական հիշողության եւ ազգային պատմության կառուցման իմաստային  եւ նարրատիվ  /պատմողական/ գործիքակազմի  վերլուծությունը։  Ընդհանուր տեսական դրույթների կիրառումը հայոց վաղ միջնադարյան պատմագրությունը նկարագրելիս նպաստեց այն բանին, որ արմատապես փոխվեն գերիշխող պատկերացումները: Ըստ դրանց, ազգային պատմությունների ստեղծումը սովորաբար համարվում է նոր ժամանակաշրջանին բնորոշ երևույթներից մեկը եւ կապվում է ազգային պետությունների ստեղծման գործընթացների հետ: Այս պատմությունները նախատեսված են ազգի ծագումը բխեցնել  առասպելական անտիկ շրջանից եւ օրինականացնելո ազգ-պետության ստեղծումն և գոյությունը: Մինչդեռ, Խորենացու «Պատմությունը»   ցույց է տալիս, որ նմանատիպ պատմությունները կարող են ծագել և վաղ միջնադարում։ Այս երեւույթի բացատրությունը  հնարավոր է գտնել, եթե տարրանջատենք , մի կողմից, նարրատիվների  փոփոխվող քաղաքական եւ սոցիալ-մշակութային համատեքստը, իսկ մյուս կողմից, տեքստի  համեմատաբար կայուն հիմնարար իմաստային կաղապարները։

Նման մոտեցումը հնարավորություն է տալիս նորովի մեկնաբանել հայ պատմագրության դասական  տեքստը եւ այն հարաբերակցել ազգ-պետություն կերտման ժամանակակից  դիսկուրսիվ պրակտիկաների հետ։  Գործում է նաև վերանշյալ տեքստուալացման  սկզբունքը՝  սինգուլյար եւ պատահական իրադարձությունների ներկայացումը որպես կանոնավոր եւ դետերմինիստական օրինաչափությունն: Հայաստանի պատմության սկիզբը եւ ավարտը՝ լեգենդար հայ առաջնորդ Հայկի հաղթանակը եւ Հայոց  ագավորության անկումը, ստեղծում է պատմության սյուժետային առանցքը եւ որոշում նրա իմաստային  կոորդինատները: Դրա համար պահանջվեց նաև կատարել  հատուկ անդրադարձ պատմիչի  ինքնա-  և այլոց  նկարագրության իմաստային եւ ճանաչողական խնդիրների,  Ես-ի որպես ինքն իրեն դիտողի եւ Ես-ի որպես  մասնակցի տեսակետների վեր հանմանը։

Ժամանակակից իմաստաբանության և գործաբանությսան մեթոդների կիրառումը  հնարավորություն տվեց  անդրադառնալ ժամանակակից Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-մշակութային առավել ազդեցիկ դիսկուրսիվ պրակտիկաներում կոնցեպտուալ փոփոխությունների մասին վկայող  երևութներին:  Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունն իր արտապատկերումն է գտնում հիմնական քաղաքական սիմվոլներում եւ հասկացություններում,  ստեղծվում է  առասպելական, հին պատմության , խորհրդային անցյամի եւ հետ-խորհրդային խորհրդանիշների և հասկացույփների տարաբնույթ համադրում,  դրա հեռ մեկտեղ փորձ է արվում ստեղծել նոր խորհրդանիշեր կամ վերաիմաստավորել  եղածները։   

 

Երվանդ Մարգարյանը և Լուսինե Մարգարյանը հրապարակել են 2 հոդված Սկոպուսի տվյալների բազայում ընդգրկված ամսագրերում (1 քառյակ): «Роль Маштоца и Вульфилы в формировании новой цивилизационной идентичности» հոդվածը նվիրված Է IV–V դդ. եզերքի լուսավորչական երկու շարժումներին՝ գոթական և հայկական: Երկու լուսավորությունների ակունքներում կանգնած էին նշանավոր լուսավորիչներ՝ Վուլֆիլան և Մաշտոցը, որոնք հիմնաքար էին դրել իրենց ժողովուրդների նախամոդեռն ազգային ինքնության կառուցման մեջ։ Սեփական այբուբենի գյուտը, սուրբ գրությունների ստեղծումը կամ թարգմանությունը, հիմնական նպատակն էր կառուցել ազգային եկեղեցի, որն իր հերթին հանդիսանում է միջնադարյան ազգային ինքնության ստեղծման (կամ վերստեղծման) հիմնական գործիքը: Պատժվեց, որ ազգային եկեղեցու ի հայտ գալը և ազգի սկզբնավորումը փոխկապակցված և փոխպայմանավորված երևույթներ են, դրանով է բացատրվում 5-րդ դարում հայկական մշակույթի պոռթկումը:

 

Մեկ այլ հոդվածում «Город говорит». О тифлисском просторечном урбоязыке на примере вывесок и рекламных надписей, որը յուրօրինակ կոյնե է, որն առաջացել է հայերենի, վրացերենի, ռուսերենի, թաթարերենի և պարսկերենի հիման վրա: Ա. Այվազյանն այն անվանել է թիֆլիսյան էսպերանտո։ Այս կրեոլացված քաղաքային լեզուն գործիքային, հարմարավետ, ճկուն և Ժողովրդավարական միջոց էր ազգամիջյան հաղորդակցության համար՝ փակ քաղաքային տարածքի ներսում:

 

 

 

Մաշտոցյան նախագծի քաղաքակրթական նշանակության ուսումնասիրությունը իր  շարունակությունն է գտել «Հայ գրերի գյուտի (հայկական և սլավոնական) քաղաքական համատեքստի հարցի շուրջ» Տիգրան Սիմյանի հետազոտության մեջ։ Մաշտոցը բնութագրվում  է ոչ միայն որպես հայոց գրերի ստեղծող, այլև որպես մշակութային գործիչ, դիվանագետ, որը հաշվի է առնում Իրանի (Արևելյան Հայաստան) և Բյուզանդիայի (Արևմտյան Հայաստան), ինչպես նաև քրիստոնեական կրոնական դավանանքների (հայկական և սլավոնական) միջև առկա բարդ քաղաքական տարաձայնությունները: Մաշտոցը, Կիրիլը ու Մեֆոդին հայ և սլավոնական գրերի գյուտով լուծում էին ինքնության պահպանման և քրիստոնեական ու աշխարհիկ խոսույթների գեներացման նախադրյալների ստեղծման հարցերը: Վրացիների, կովկասյան աղվանքի համար Մաշտոցի կողմից նոր այբուբենների գյուտը աշխարհաքաղաքական նշանակություն ուներ՝ հյուսիս-արևելքում քրիստոնեական «պատ» ստեղծելով թուլացած Հայաստանի համար։ Գողթնի մարզում Մաշտոցն իր լուսավորչական և թարգմանչական գործունեությամբ լուծում էր զրադաշտականության կանգնեցման հարցը, քանի որ այդ տարածքը խնդրահարույց շփման գոտի էր։

 

«Նշանագիտական թարգմանության խնդիրը. միստիֆիկատորը և «թարգմանիչը» (Սերգեյ Փարաջանովի օրինակով)» երկրորդ հոդվածում Տիգրան Սիմյանն անդրադառնում է նշանագիտական թարգմանության թարգմանության խնդրին: Փարաջանովյան սեմիոզիսը (նշանակերտումը) ներկայացվում է որպես նշանային մակարդակի նշանաստեղծություն։ Հոդվածում հիմնավորվում են հետևյալ թեզերը. Ա) կոդավորման կամ նշանագիտական թարգմանության գործընթացն ընթանում է իրային և գունային աշխարհի տարբեր համադրություններով. Բ) Փարաջանովյան տեքստերի վերծանումը (բառի լայն իմաստով) տեղի է ունենում համատեքստերի և նոր իմաստավորման և սեմիոզիսի տեղաշարժի միջոցով: 

 

Միքայել Զոլյանի ուշադրության կենտրում են եղել խորհրդային անցյալի ընկալումները և վերաիմաստավորումների շուրջ՝ հետխորհրդային Հայաստանում, ինչպես նաև մշակութային արխետիպերի արտացոլումնները հայաստանյան արդի զանգվածային մշակույթում։ Caucasus Survey գիտական ամսագրում հրապարակվել է «Three Republics of Armenia: The Soviet Past and the Politics of Memory in post-Soviet Armenia (1991-2018)» հոդվածը։ Հոդվածում վերլուծության է ենթարկվում  խորհրդային անցյալի հետ առնչվելու խնդիրը Հայաստանի ետխորհրդային ժամանակաշրջանի հիշողության քաղաքականության մեջ։ Նկարագրվում է, թե ինչպես հետխորհրդային տասնամյակների հայկական քաղաքական և մտավոր վերնախավերը փորձում էին ձևավորել համալիր վերաբերմունքը խորհրդային անցյալին, ոչ մերժելով, ոչ էլ ամբողջությամբ յուրացնելով խորհրդային ժառանգությունը՝ փորձելով այն ինտեգրել ազգային պատմության հարացույցի մեջ։ Այս հարացույցի շրջանակներում Խորհրդային Հայաստանը դիտվում է որպես հայ ազգության զարգացման փուլ, որպես «երկրորդ հանրապետություն», որը կապում է ազգային պետություն կառուցելու առաջին փորձը՝ Առաջին հանրապետությունը և«Երրորդ հանրապետությանը»։ Այս հարացույցը, որտեղ խորհրդային անցյալը ոչ ամբողջությամբ մերժվում է, ոչ էլ ընդունվում, բայց դրա որոշ տարրեր ինտեգրված են ազգային պատմության նարատիվին, բնորոշվում է որպես «մնեմոնիկ երկիմաստություն» ։

Ն. Դունամալյանը պատրաստել է երկու հոդված՝ «Ազգային փոքրամասնությունների պատմական հիշողության ինտեգրումը Հայաստանում. ընդհանուր պատմական տրավմայի հիմնախնդիրը» և «Հիշողության քաղաքականության ձևավորման  առանձնահատկությունները Բալթյան երկրներում և Հարավային Կովկասում. աշխարհայացքների բախում, թե՞ տարածաշրջանի ընդհանուր պատմություն», որոնք պլանավորվում են հրապարակվել 2024 թվականին:

Ըմդհանուր առմամբ 2023 հրապարակել են  1 մենագրություն,  15 հոդված կամ գլուխ ժողովածուներում մենագչությոիններում / 5՝ — WoS- Scopus, ընդորում 3` — 1-ին քառռորդում: