2025 թվականի հունիսի 12-13-ին Երևանում կայացած «Պետության հովանավորչությամբ պատմություններ և պատմագրական հեղինակություն» խորագրով առաջին միջազգային գիտաժողովին մասնակցեց գիտական խմբի անդամ Միքայել Զոլյանը։ Նա հանդես եկավ «Հիշողության երկիմաստությունը․ ինչպես են վերաբերվել խորհրդային անցյալին հետխորհրդային Հայաստանում (1991-2018թթ.)» թեմայով զեկույցով։
Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և պատմության տեսության լաբորատորիայի կողմից՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի և Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ։