Լևոն Աբրահամյանը հայագիտական ամառային դպրոցի շրջանակներում ներկայացրել է վահ միջնադարում ձևավորված ազգային հիմքերը

Գիտական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը ներկայացրեց վաղ միջնադարում «ազգի» մասին պատկերացումների ձևավորման մեխանիզմների վերլուծությունը՝ լեզվի, կրոնի և մշակութային խորհրդանիշների միջոցով: Քննարկումը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես են մշակութային և կրոնական տեքստերը ստեղծել հայկական «երևակայական համայնքը» և ինչպես են այդ պատումները շարունակում գործել այսօր: