Պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման և գոյատևման հիմնախնդիրներին նվիրված են բազմաթիվ ուսումնասիրություններ՝ փիլիսոփայանյական, պատմագիտական, սոցիալոգիական, նշանագիտականմ գրականահիտական և այլն: Լույս են տեսնում հատուկ ամսագրեր, բազում ամսագրերում առկա են այդ հիմնախնդիրներին նվիրված հատուկ բաժիններ: Ուստի կանգ առնենք միայն այն ասպեկտների վրա, որոնք իրենց զարգացումը կստանան մեր հետազոտության շրջանակներում՝ դրանք վերաբերվում են պատմական հիշողության և ազգային ինքնության փոխազդեցության և փոխկապվածությանը։

Հիշողության ժամանակակից հետազոտությունները (memory studies) հիմնվում են այս ոլորտի դասական աշխատությունների վրա; Սկսած Էրնստ Ռենանից, պատմական հիշողության (թեև այս հասկացությունը դեռևս չէր օգտագործվում) հիմնախնդիրը կապվում էր ազգի ինքնության հիմնախնդիրների հետ՝ իր անցյալի ու սեփական գենեզիսի վերաբերյալ պատկերացումների ընդհանրությամբ: Կոլեկտիվ հիշողության հասկացությունը առաջարկվել է Է. Դյուրկհեյմի կողմից: Թեև կոլեկտիվ հիշողությունը գիտական քննարկման դաշտ ներդրեց Մորիս Հալբվաքսը («Социальные рамки памяти», 1925) դեռևս անցած դարի 20-ական թվականներին, «պատմության քաղաքական օգտագործումը», «պատմական քաղաքականություն», «անցյալի քաղաքականություն», «հիշողության քաղաքականություն», «կոլեկտիվ հասարակական հիշողություն», «պատմական հիշողություն», «հիշողության աշխատակարգեր», «հիշողության մշակույթներ» թեմատիկաների ակտիվ քննարկումը դարձավ հետաքրքրությունների առարկա XX — XXI դարերի հանգուցակետում: Մինչ այդ այն զարգացրել են «հետստրուկտուրալիստական դպրոցի» ներկայացուցիչներ Պ. Նորան, Ժ. Բոդրիարը և Պ.Բուրդյեն: Ըստ Ժ. Բոդրիարի, իրականության երևույթների մեծ մասը ՛՛սիմուլակր՛՛ են, այսինքն՝ գոյություն չունեցող կեղծ հասկացություններ են, որոնք, սակայն, լայն տարածում են ստանում և ամուր ամրագրվում, օգտագործվում են առօրյա խոսույթում: Այս ուղղության գիտական ճանաչման համար մեծ կարևորություն են ունեցել Ալեյդա Ասմանի, Յան Ասմանի, Պ. Նորայի (տե՛ս «Հիշողության վայրեր» «Места памяти», 1984—1992 յոթհատորյակը), Ա. Էտկինդի և այլոց աշխատությունները (տե՛ս նաև ակնարկները՝ Васильев 2012, Софронова 2018, Пономарева 2018): Ժ.Տ.Տոշչենկոյի աշխատություններում պատմական հիշողությունը համարվում է որպես սոցիալական գիտակցության անփոխարինելի հատկանիշ: Սոցիալական հիշողությունը մարդկության տեսականորեն ընդհանրացված կոլեկտիվ փորձն է, այն ծավալվում է որպես պատմության իմաստը ըմբռնելու գործընթաց, որն արտահայտվում է պատմական իրադարձությունների մշակութային արժևորման մեջ: Սոցիալական հիշողության հայեցակարգը ներկայացվել է նաև անցած դարի 60-70-ական թվականերին խորհրդային սոցիոլոգներ (K.Rebane), Կ. Ռեբինի, Յու.Ա. Լեվադաի և ուրիշների կողմից, շեշտվում է, որ «համախմբված առարկայի» հիշողությունը նոր որակներ ունի, որոնք հնարավոր չէ հանգեցնել անհատների հիշողություններում ներառված որակների պարզ հանրագումարի (Բ. Ֆ. Լոմով): Որպես հիշողության կերտման ամենատարածված ձև, սովորաբար նշվում են հիշելու պրակտիկաները (коммеморативные практики), որոնք պատմական անցյալը ներկայացնելու կայուն ձևեր են և որոնք կոչված են ընդգծելու անցյալի կարևորությունը հասարակության ներկա վիճակի արժևորելոււ համար, ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորումը՝ պատմական անցյալի վերաբերյալ:

Բացի հիշելու պրակտիկաներից՝ բնակչության սոցիալական հիշողության ձևավորման գործում օգտագործվում են նաև սոցիալական հիշողության ապակազմակերպման, այսպես կոչված, ինքնաբուխ, անցանկալի գործընթացները: Ինչպիսին են, օրինակ «սոցիալական ամնեզիան» և աննշան հետահայաց տեղեկատվության «մոռացմանը» ուղղված գործողությունները: Մ. Հալբվաքսը պայմանավորում էր այն մոռացության հետ: Այդ աշխատություններում իմաստավորվել էին այդ քննարկումների արդյունքները, մշակվել էր պատմական հիշողության հիմնական գաղափարների և կիրառությունների հասկացութային բովանդակությունը: Դրա հետ մեկտեղ ձևակերպվեցին նաև այդ մոտեցման քննադատների հիմնական դիրքորոշումները՝ սկսած կոլեկտիվ գիտակցության ֆենոմենի վրա «հիշողություն» հասկացության տարածման հնարավորության ժխտումից (տե՛ս Ռ. Կոզելեկի, Ս․ Զոնտագի, որոնք կրկնում են Մ. Բլոկի քննադատությունը Մ. Հալբվաքսի հասցեին) մինչև այդ երևույթների յուրահատկության ընդունումը (Թ. Ջադտ): Մեր հետազոտության համար հատուկ նշանակություն ունեն Պ. Ռիկյորի աշխատությունները, ով կիրառել է մեկնագիտական (հերմենևտիկական) մոտեցումը պատմական հիշողության և նարատիվիզացիայի մեխանիզմների նկատմամբ, ինչը կարող է կապվել այսպես կոչված պատմության փիլիսոփայության մեջ «լեզվաբանական շրջադարձի» հետ, որտեղ և դրվում են հասկացման և բացատրության հիմնախնդիրները (տե՛ս Ա. Դանտոյի, Ուայթի, Աքքեռմանի և այլոց աշխատությունները):

Հայաստանում պատմական հիշողության տարատեսակ էմպիրիկ ֆենոմենների առնչությամբ բազմակի անդրադարձել են Համլետ Գևոգյանը, Լևոն Աբրահամյանը, Արմեն Պետրոսյանը, Հարություն Մարությանը, Ռազմիկ Փանոսյանը, Ռոնալդ Սյունին, Հուրի Բերբերյանը և այլոք, այդ թվում ՝ գիտախմբի անդամները: Դրա հետ մեկտեղ բացակայում են հետազոտություններ՝ նվիրված պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման և գոյատևման մեթոդաբանական հիմքերին և համակարգային մոտեցմանը, դրա խորհրդանշանային հայեցակարգային, մեկնաբանական և դիսկուրսիվ մեխանիզմներին, բացակայում են հանրային կարծիքի ուսումնասիրոթյունները։

Թեմայի գիտական նպատակները և խնդիրները

Հետազոտությունը նվիրված է լինելու պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման խորհրդանշական և մեկնաբանական մեխանիզմների վերլուծությանը: Հետազոտության արդիականությունը նրանում է, որ այն կողմնորոշված է պատմական հիշողության և ազգային ինքնության փոխկապակցված երևույթի հետազոտության հիմնարար վերգիտակարգային մոտեցման իրականացմանը: Գիտախումբը առաջարկում է պատմական հիշողությունը դիտարկել որպես կարևոր սոցիալական տեղեկատվության պահպանման, վերամշակման և փոխանցման հատուկ մեխանիզմ: Ենթադրվում է, որ ազգային ինքնության բաղադրատարրերն ու գործոնները կարող են գործառնել միայն ձեռք բերելով իմաստ ու խորհրդանշական նշանակալիություն և կազմելով ներկապակցված ու միասնական դիսկուրս, որն ի զորու է բացատրել ինչ է տվյալ ազգը, որն է նրա առաքելությունը, ինչպիսին են նրա համադրող ու միավորող պատկերացումները անցյալի, ներկայի և ապագայի մասին: Դա ադապտացիայի մշտապես զարգացող գործընթաց է, որն իր արտացոլումն է ստանում անցյալի վերաբերյալ նշանակալի տեղեկատվության և իր մեկնակերպերի հայտնաբերման, պահպանման ու փոխանցման տարատեսակ հաղորդակցական գործընթացներում:

Հաստատուն հաղորդակցման հիմքով ձևավորվում է համազգային սոցիալական համատեքստը, որի շնորհիվ գործառնվող դիսկուրսների անհրաժեշտ մակարդակի տարաստիճանության պահպանմամբ՝ հնարավորություն է ստեղծվում տարբեր սոցիալական և էթնիկական խմբերի միջև փոխթարգմանության և այդպիսով՝ փոխևմբռման համար: Պատմությունը և դրա ռեպրեզենտացիան պատմական հիշողության տեսքով կարող է գոյություն ունենալ միայն որպես իմաստաբանական և արժեքաբանական համակարգ: Հաղորդակցական գործընթացներում այդ համակարգն իրականացվում է տարատեսակ մեկնողական և դիսկուրսիվ պրակտիկաների բազմության միջոցով, որոնց հայտնաբերմանն ու նկարագրությանն է նվիրված լինելու մեր նախագիծը: Նախագծի գիտական նորույթը պատմական հիշողության հասկացման և նկարագրության սկզբունքային նոր մոտեցումն է՝ դիտարկելով այն ոչ որպես փաստաթղթերի ու նարատիվների (պատումների, իմաստապատումների) արխիվ, այլ որպես դինամիկ տեղեկատվական-հաղորդակցական գործընթաց: Հիշողության հետազոտությունում ընդունված մոտեցումների համանմանությամբ՝ ՊՀ-ը դիտարկվելու է որպես ռեկուրսիվ իմաստաբանական գործողությունների վրա հիմնված ադապտիվ մեխանիզմ:

Հետազոտության ծրագրում նախատեսվում է իրականացնել առաջնային նարատիվներում պատմական իրադարձությունների առկայացման /ակտուալիզացիա/ եղանակների ուսումնասիրություն: Կատարվելու է հայկական էպոսում, պատմագրության հուշարձաններում և քաղաքական խոսույթում «ազգ», «հերոս», մենք-նրանք, թշմամի, «ժամանակ», «պատմություն», «հավաստիություն» մետակոնցեպտների տեսական ու կիռարական վերլուծություն: Այդ նպատակով նախագծվելու է կիռարական սոցիոլոգիական ուսումնասիրություն, նվիրված ժամանակակից հայ հասարակության հանրաին գիտակցության մեջ պատմական ժամանակագրական առումով ամրագրված և հասարակության կողմից արժևորված սոցիոլական հիշողության հիմնական պատկերները: Բացահայտվելու է հայ հասարակության սոցիալական պատմական հիշողության հիմնական տարրերի կապն ու ազդեցությունը հանրային ինքնանույնացման արդի պատկերացումների հետ: Տեսական դրութները ճշգրտվելու են հանրային հարցումների միջոցով։ Բացահայտվելու է հայ հասարակության սոցիալական պատմական հիշողության հիմնական տարրերի կապը և ազդեցությունը հասարակական ինքն-նույնականացման ժամանակակից ընկալման հետ:

Հանրապետության լայն բնակչության շրջանում սոցիոլոգիական հետազոտությունը նախատեսվում է կազմակերպել և իրականացնել Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի (ղեկավար ՝ Գ. Պողոսյան) փորձառու մասնագետների հետ համատեղ: Հարցումն իրականացվելու է չափահաս բնակչության, ներառյալ հանրապետության քաղաքներում և գյուղական բնակավայրերում տարբեր տարիքային, կրթական և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ: